Ջրից կոյուղու հոտ էր գալիս․ քանաքեռավանցիները չգիտեն՝ ծորակի ջուրը կարո՞ղ են խմել, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Դիտել YouTube-ում

Ծորակից հոսող ջուրն արդեն կարելի՞ է խմել, թե՞ ոչ․ Քանաքեռավանում մարդիկ անորոշության մեջ են, ամեն դեպքում չեն խմում։ Նախորդ օրը երեկոյան բնակավայրի ֆեյսբուքյան էջը ահազանգել էր՝ ջուրն աղտոտված է, մի՛ խմեք, ավելի ուշ «Վեոլիա Ջուրը» խմբագրեց՝ որակի խնդիր չկա, վթար է եղել։

Երեկոյան են զգուշացրել՝ ջուրն աղտոտված է, մինչդեռ Քանաքեռավանի բնակչուհին, որը խոսեց տեսախցիկի առջև չերևալու պայմանով, ասում է՝ կեսօրին արդեն ջրի տարօրինակ համն ու հոտը նկատել է, զանգել է հարազատներին, հարևաններին, ասել՝ ջուրը չօգտագործեն։

Նախ Բյուրեղավանում մի քանի անգամ կրկնվեց աղիքային վարակի զանգվածային դեպքեր, ջրի հետ կապված խնդիրներ արձանագրվել էին, հետո Ծավում խմելու ջրում սնդիկ հայտնաբերեցին։ Այս բոլոր դեպքերն աչքի առջև ունենալով՝ մարդիկ վախենում են մոտ գնալ ծորակից այսօր հոսող ջրին, որքան էլ վստահեցնեն, թե խոսքն ընդամենը ժամանակավոր պղտորության մասին է՝ վթարի հետևանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *