Հայաստանի ներկայացուցիչը՝ ՆՓ-ն, որը երբեմն նստում է թուրքական գորգի վրա և քաղաքական արշավի փորձ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, պետք է հասկանա մեկ պարզ բան․ այս պայքարը ոչ իրեն է ուժեղացնում, ոչ էլ իր քաղաքական ուժին, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը։
«Կարող ենք արձանագրել, որ մեր հիշողությունը պահպանող ինստիտուտի դեմ քաղաքական արշավներ կարող են վտանգավոր լինել, հատկապես այն դեպքում, երբ դրանք առաջնորդվում են արտաքին ազդեցությամբ։
Եթե ՆՓ-ն իր անճարակության պատճառով հայտնվել է ճգնաժամի մեջ և որոշել է փրկություն փնտրել թուրքական հովանու ներքո, պետք է հասկանանք, որ Հայաստանը ևս իր հետ ներքաշում է Թուրքիայի ազդեցության դաշտ»,– նշել է նա։