Եկեղեցու վերաբերյալ տարածվող տեղեկություններին չեմ ուզում անդրադառնալ, դա հերթական հիմարությունն է, և չեմ պատրաստվում մեկնաբանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Ապա անդրադառնալով Կառավարության 74 էջից բաղկացած զեկույցին, որի շրջանակում իշխանությունը իրենց ձևակերպմամբ եկեղեցու «բարեփոխումների» գործընթաց է սկսել՝ Սամվել Կարապետյանն ասաց․
«Իրենք ոչինչ չեն կարողանալու անել, հերթական հիմարություններն են անում, դրան վերջ է լինելու։ Մենք պատրաստ ենք պաշտպանել եկեղեցին, ինչպես մինչ այս ենք պաշտպանել։ Եթե դրա կարիքը լինի, գնալու ենք Մայր Աթոռ»։