Չինաստանը 2 պանդա կուղարկի ԱՄՆ՝ որպես բարեկամության խորհրդանիշ

Չինաստանի իշխանությունները երկու պանդա կուղարկեն ԱՄՆ՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։

Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Պանդան չինացի և ամերիկացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է, և ես լավ նորություն ունեմ։ Մի քանի օրից երկու պանդա՝ Փինփինն ու Ֆուշուանը, կժամանեն Ատլանտայի կենդանաբանական այգի՝ իրենց նոր տուն և կհանդիպեն ամերիկացիներին»,- Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից առաջ ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *