Շուրջ 24 ժամ է՝ Վեոլիա Ջրի մասնագետներն աշխատում են ջրատարի վթարված հատվածներում

Շուրջ 24 ժամ է՝ Վեոլիա Ջրի մասնագետներն աշխատում են Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարված հատվածներում:

Ընկերությունից հայտնում են, որ խողովակի քայքայման հետևանքով փլուզված վերին հատվածի վերականգնման համար պատրաստել են հատուկ մետաղական պատյան։

Անհրաժեշտ հողային աշխատանքներն արդեն կատարվել են, որից հետո պատյանը զոդման եղանակով կամրացվի խողովակին և հնարավոր կլինի վերականգնել խողովակի վթարված հատվածի ամբողջականությունը։

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *