Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
«Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով։
Միջոցառումը նպատակաուղղված է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և առաջիկա գլոբալ գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։