ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված ճգնաժամի դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի։
«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ՝ շեշտը դնելով Իրանի շուրջ իրադրության զարգացման վրա։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի», – նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նախագահների հանդիպման արդյունքներով։ «Նախարարները ստուգել են տարբեր մակարդակներով ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում: