Gallup International in Armenia-ն հրապարակել է Հայաստանի հասարակության տրամադրություններն արտացոլող նոր հարցման արդյունքները։ Ստորև ներկայացնում ենք հիմնական տվյալները․
Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ո՞ւմ եք համարում քաղբանտարկյալ։ Gallup-ի հարցման արդյունքների համաձայն՝
Հարցվածների 54%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և նրանք են՝
- Ռոբերտ Քոչարյան՝ 53%,
- Գագիկ Ծառուկյան՝ 42,1 %,
- Սամվել Կարապետյան՝ 23,4 %,
- Բագրատ սրբազան՝ 10,5 %,
- Այլ անձինք։
ՌԴ նախագահը նշել է, որ եթե ՀՀ-ն ցանկանա, Ռուսաստանը կարող է իր ռազմաբազան դուրս բերել Հայաստանից։ Ըստ Ձեզ, ո՞ր պատասխանն է համընկնում Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ․
- Ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին՝ 39,7 %,
- Ռազմաբազան պետք է մնա, բայց տեղակայման պայմանները պետք է վերանայել՝ 24,7 %,
- ՌԴ-ն պետք է դուրս բերի ռազմաբազան՝ 28,9 %,
- 6,8%-ը դժվարացել է պատասխանել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենն ադրբեջանական տարածք է և սահմանազատման արդյունքում այն կարող է անցնել Ադրբեջանին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պնդման մասին․
Հարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին,
- 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է ՀՀ համար ստեղծել անվտանգային ռիսկեր,
- 6.4%-ը նշել է,որ Տիգրանաշենը ՀՀ-ին չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին,
- 3.5%-ն այլ կարծիքներ է հայտնել,
- 10.1%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցումներն արվել են սեպտեմբերի 22-24-ը, 1001 մարդու շրջանում։