Տիգրանաշենը հայկական բնակավայր է և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին․ քաղաքացիներ

Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն անվանել է նաև Քյարքի և հայտարարել, որ այն ՀՀ տարածք չի հանդիսանում՝ ակնարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին։

Այս թեմայով «GALLUP International Association»-ի իրականացրած հարցման արդյունքներն են․

59 %-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին։

21 %-ը կարծում է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է ստեղծել անվտանգային և ռազմավարական նշանակության ռիսկեր։

6․4 %-ն էլ նշել է, որ Տիգրանաշենը ՀՀ-ին չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *