Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան

«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու և Փաշինյանի օրակարգին միանալու հարցին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի ավագանու համամասնական ընտրություններին Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է։ Նա ընտրություններին մասնակցելու է իր «Բիզնես» կուսակցությամբ՝ ՔՊ-ի հետ ձևավորած «Համերաշխություն» դաշինքի կազմում։

Առուշանյանը լրագրողների այլ հարցերին չի պատասխանել։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետը նախկինում հանդես է եկել ընդդիմադիր հայտարարություններով և, մասնավորապես, Արցախի կորստի համար պատասխանատվությունը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *