Երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել․ ԿԳՄՍՆ–ն թունավորման դեպքի մասին

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Հաղորդվում է, տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Armat Media-ին Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխաների թունավորում չի արձանագրվել։

Աշակերտները բողոքել են իրենց ինքնազգացողությունից, ժամանել է շտապօգնության մեքենան, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *