Չկա Եվրոպայում մի երկիր, որ սահման չունի ԵՄ-ի հետ և հանդիսանում է միության անդամ. մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում, լրագրողների հետ զրույցում ասել է«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրվելու՝ օրվա իշխանության ցանկությանը։
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունը ոչ թե դեպի ԵՄ ուղղված քաղաքական կուրս է որդեգրել, այլ անհասկանալի քայլեր է անում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար։