Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կմեկնի Չինաստան՝ մասնակցելու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։
ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Վաշինգտոնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
Գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու մասին խոսել է նաև ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ տրամադրված է մասնակցել միջոցառմանը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իրավիճակ կլինի երկրում։
Նշենք, որ ԱԹԷՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում։