ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վոլոդիմիր Զելենսկուն Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Այս շաբաթ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Վոլոդիմիր Զելենսկուն մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, չնայած նախկինում բազմիցս հնչեցրած մերժումներին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին», — ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ Զելենսկուն վրդովեցրել է Թրամփի խնդրանքը։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Զելենսկուն ընդունել Մոսկվայում։