
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեսյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բացահայտում. ո՞ր ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել»։
Տեսանյութում կարապետյանը հայտնում է, որ ՀՀ պետգույքի գնումների կայքում զետեղված՝ ՀՀ-ում հող և տուն գնելու իրավունք ունեցող երկրների շարքում հայտնվել է նաև Ադրբեջանը։
«Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիներին ՀՀ-ում գույք գնելու իրավունք տալը խաղաղության պայմանագրի պայմաններից մեկն է»,- նշում է Կարապետյանը։