Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները հատուկ գեներատորներով կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։ Դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։
    
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *