Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում | Armat Media

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ Կո» շինանյութի արտադրամասի մոտ, բախվել են 33-ամյա Արթուր Վ․-ի վարած «Renault» մակնիշի և 35-ամյա Էդուարդ Ղ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է գազատար խողովակներին և արտաքին լուսավորության սյանը, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *