ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրում է․
«ԱՇԽԱՐՀԻ թիվ 1 ամբիոնից` ՄԱԿ գլխավոր ասամբլեայից, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների` իրենց հայրենի տներ «վերադառնալու» մասին:
Հաջորդ անգամ, երբ իշխանականները մեզ մեղադրեն «կեղծ» թեզեր բերելու մեջ, հիշեք այս հայտարարությունը:
Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում թույլ իշխանություններ են: Այսօր Փաշինյանն ասում է, եթե պնդենք, որ Գանձասարը հայկական է, պատերազմ կսկսվի: Ո՞վ է կասկածում, որ շատ մոտ ապագայում նա կասի, եթե պնդենք, որ Հաղպատը հայկական է, պատերազմ կսկսվի»: