Զիջումների նոր անո՞նս․ Շիրազ Մանուկյան

«Զիջումների նոր անո՞նս»,– գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին․

«ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր ելույթում խոսեց «մնացած խոչընդոտը վերացնելու» անհրաժեշտության մասին։

Բայրամովը չի հստակեցրել, թե կոնկրետ որն է այդ «մնացած խոչընդոտը»։ Բայց այս ձևակերպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է խոսել նոր պահանջների և պայմանների մասին։

Փաշինյանի քաղաքականությունից երևում է՝ դեռ կա զիջումների նոր ալիք։ Ադրբեջանական կողմը, թվում է, կարողացել է Փաշինյանի վախը որսալ և թելադրանքի տրամաբանության մեջ անընդհատ զիջումներ պարտադրել։

Մեզ պետք է ուժեղ Հայաստան և խաղաղություն՝ առանց զիջումների»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *