Շղթայական ավտովթար Կոմիտասի պողոտայում․ բախվել են 3 ավտոմեքենա և ավտոբուս․ Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտանում՝ «Կոմիտասի շուկայի» դիմաց, բախվել են «Ford», «Kia», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Zhongtong»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հավեկշռում և սպասարկում է թիվ 65 երթուղին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *