Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլի նահանգային իշխանություններն այս տարի ևս արգելել են «Ապրիլի 24-ի հիշատակման» հարթակի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նախաձեռնած միջոցառումը: Կազմակերպիչները դիմել էին Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին Քադըքյոյի Սյուրեյա օպերայի մոտ հիշատակի հավաք անցկացնելու համար, սակայն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մերժում են ստացել։

Հարթակը հայտարարության մեջ նշվել է, որ հիշատակի միջոցառումը ժողովրդավարական իրավունք է և նպատակ ունի հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին, ինչպես նաև կոչ անել՝ առերեսվելու տեղի ունեցածի հետ: Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ նման արգելքները չեն նպաստում ժողովրդավարության զարգացմանը և կոչ են արել վերանայել որոշումը։

Հիշեցվում է, որ 2010-2019 թվականներին հիշատակի միջոցառումներն անցկացվել են տարբեր վայրերում՝ առանց ընդհատման, սակայն համավարակից հետո դրանց անցկացումը այլևս չի թույլատրվում։ Այս մասին գրում է Agos-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *