Նեպալում ձնահյուսի հետևանքով 14 մարդ անհետ կորել է

Ձնահյուսը տեղի է ունեցել Մանանգ շրջանի Նար-Ֆու տարածքում։ Անհետ կորածները Նեպալի քաղաքացիներ են, որոնք լեռ էին մեկնել՝ արշավախմբի համար ճամբար ու երթուղին նախապատրաստելու։

Փրկարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել եղանակային վատ պայմանների պատճառով։ Տարածք հասնելու համար քննարկվում է նաև Նեպալի բանակի ուղղաթիռի ներգրավումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *