Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ժամանած պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ կարճ զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Զրույցի ընթացքում ես հակիրճ հիշատակել եմ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մեր ցանկության մասին, ինչը հիմնականում կախված է հենց Միացյալ Նահանգներից։ Մեր կողմից այդ ուղղությամբ քայլ արդեն արվել է, և մենք սպասում ենք պատասխան քայլերի», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նա չի հրապարակել Թրամփի պատասխանը՝ ընդգծելով, որ կարճ զրույցն անցել է դրական մթնոլորտում։