«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ին չի աշխատելու։
Փակվելու պատճառը տարածքում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, ինչի հետևանքով հարակից տարածքներում և առևտրի կենտրոնում հոսանքազրկումներ են առաջացել։