Լոռու մարզում շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները (ընդհանուր երկարությունը՝ մոտ 13.4կմ)։ Տեղադրվել են ստորգետնյա ջրահեռացման համակարգեր, կատարվում է ժայռային հանույթ՝ լայնացնելով ճանապարհը։ Կառուցվում է հողային պաստառը։ Մի քանի տեղամասերում կառուցվել են նոր հենապատեր, որոշ հատվածներում առկա հենապատերը նորոգվել են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին տեսանյութ է հրապարակել։