Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։
Հիշեցնենք՝ 9-ամյա հայ տղան հեծանիվ վարելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել են հրեա ծայրահեղականներ, լսել են, որ նա անգլերեն է խոսում, և նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել: