Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում


Աշխարհ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար։

Ըստ հաղորդագրության՝ հիմնական մեղադրանքները վերաբերելու են Թուրքիայի իշխանությունների կողմից քրդական փոքրամասնության նկատմամբ իրականացվող գործողություններին։ Գործում նախատեսվում է անդրադառնալ նաև Թուրքիայի կառավարության կողմից ՀԱՄԱՍ-ի հնարավոր ֆինանսավորմանը։

Քանի որ Իսրայելը և Թուրքիան չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, գործընթացը կարող է սկսվել երրորդ կողմի միջոցով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *