Թուրքիայի Գեբզե քաղաքի բնակիչ Մուրադ Թարաքչըն պնդում է, որ Թուզլա շրջանի մասնավոր համալսարանական հիվանդանոցում իր աջ ականջի փոխարեն ձախ ականջի մեջ են լսափողակ տեղադրել։
Նույն օրը նա վիրահատվել է երկրորդ անգամ․ գրում է ria.ru-ն։
«Չնայած այն հանգամանքին, որ հետազոտության արդյունքները հստակ ցույց էին տալիս աջ ականջի վիրահատության անհրաժեշտությունը, նրանք վիրահատել են ձախ ականջը։ Վիրահատությունից հետո ես ուժեղ ցավ զգացի ձախ ականջումս, և հարցրի անձնակազմին, թե ո՞ր ականջն են վիրահատել։ Նրանք պատասխանեցին՝ ձախը», – նշել է Թարաքչըն։
Նրա խոսքով՝ սխալը հայտնաբերելուց հետո վիրաբուժական խումբը կրկին հավաքվել է, և հիվանդը նույն օրն ընդհանուր անզգայացմամբ կրկին վիրահատվել է։
Թարաքչըն նշել է, որ մեկ օրում երկու վիրահատության ենթարկվելը տրավմատիկ փորձառություն է եղել։
Վիրահատություններից հետո պացիենտը, իր խոսքով, բախվել է ականջներում մշտական աղմուկի, լսողության վատացման և հավասարակշռության խախտման խնդրին։
Թարաքչըի փաստաբան Հաքան Յըլդըզը հայտարարել է, որ ինքը դատական գործընթաց է սկսել։