Թեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում ԱՄՆ-ին զիջելու պատրաստակամություն չի ցուցաբերում և չի պատրաստվում քննարկել իր միջուկային ծրագիրը՝ հանուն հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսման, երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանք նաև նշել են, որ Իրանը հրաժարվում է զիջումների գնալ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի յոթնօրյա հրադադարի առաջարկը։ Աղբյուրների համաձայն՝ Թեհրանն այժմ սպասում է Վաշինգտոնի պատասխան քայլերին՝ նախքան բանակցությունները շարունակելը։ «Իրանի առաջնորդները վստահ են, որ կարող են դիմակայել Հորմուզի նեղուցի երկարատև շրջափակմանը կամ ԱՄՆ-ի կողմից հարվածների ևս մեկ այլ ալիքի»,- հավելել են թերթի աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ Իրանում իշխանությունը կենտրոնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ձեռքում, որը «վաղուց կոշտ դիրքորոշում է որդեգրել և հրաժարվում է փոխզիջման գնալ Արևմուտքի հետ»։
Անցյալ շաբաթ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Թրամփը մերժել է Իրանի՝ յոթնօրյա հրադադարի մասին առաջարկը և մտադիր է վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ՝ նոյեմբերի միջանկյալ ընտրությունից հետո։ Թերթի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը չի հավատում, որ Թեհրանը պատրաստ է կնքել Միացյալ Նահանգների համար ընդունելի համաձայնագիր։