Օկուպացված Շուշիի շրջանի գյուղերից մեկում ադրբեջանցու վարած մեքենան պայթել է հակատանկային ականի վրա, վարորդը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 28-ին։ Բաքվի բնակիչ, 1979 թվականին ծնված Բախտիյար Բայրամովի վարած մեքենան հանդիպել է հակատանկային ականի։
Պայթյունի հետևանքով Բայրամովը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։