Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել: Այդ մասին տեսանյութը հրապարակվել է արգելոցի Ֆեյսբուքի էջում:
«Լուսանը Հայաստանի բնության կարևոր ներկայացուցիչներից մեկն է: Այն հիմնականում վարում է միայնակ կենսակերպ, բնակվում է անտառային, լեռնային տարածքներում և առավել ակտիվ է մթնշաղին ու գիշերային ժամերին։ Որպես գիշատիչ, լուսանը կարևոր դեր ունի էկոհամակարգերի բնական հավասարակշռության պահպանման գործում»,- գրված է տեսանյութին կից։
Կենսաբազմազանության պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։