ՀԱԵ–ն աշխարհի հնագույն ազգային եկեղեցին է, որն այսօր բախվում է աննախադեպ սպառնալիքի՝ ոչ թե արտաքին զավթչի, այլ հենց սեփական կառավարության կողմից, հայտարարել է ԵԽ պատագամավոր Էդվարդ Լինը։
«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը վերացրել է եկեղեցու և պետության միջև եղած ցանկացած սահման և սկսել աննախադեպ արշավ եկեղեցու ազատության դեմ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ։ Այն, ինչին ականատես ենք լինում, պարզապես քաղաքական տարաձայնություն չէ․ դա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»,– նշել է նա։