Ղազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում


Հարեվաններ


Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին իր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիհային կոչ է արել թույլ չտալ Սև ծովում անօդաչու թռչող սարքերով գրոհները ղազախական նավերի վրա։ Ինչպես հաղորդում է Այս մասին Տլեուբերդին հայտնել է ulysmedia.kz պարբերականին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Սիբիհայի հետ կայացած հանդիպումից հետո։

«Ամենից առաջ ուկրաինական կողմի հետ մենք խոսեցինք այսուհետև Սև ծովում մեր նավերի վրա ԱԹՍ-ների գրոները թույլ չտալու անհրաժեշտության մասին», – ընդգծել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Նյու Յորքում երկկողմ բանակցություններ է վարել մի շարք պետությունների արտգործնախարարների հետ, որոնց  թվում եղել են նաև Սերգեյ Լավրովը և Սիբիհան։ «Մենք նրանց հետ քննարկել ենք մեր հարաբերությունները տեղի ունեցող  հակամարտության համատեքստում», – ասել է Տլեուբերդին։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է որ Աստանան դատապարտում է ԱԹՍ-ների կրկնվող հարձակումները ղազախական նավթի արտահանման  ենթակառուցվածքների վրա, քանի որ դրանք սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական նավագնացությունը, խախտում են միջազգային առևտուրը և սպառնում էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *