Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել


Հայաստան


Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, եթերով երգիչ Թաթա Սիմոնյանի ժամանցային համերգը հեռարձակելու համար:

Հանրային հեռուստաընկերության (Հ1) տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ հեռուստադիտողներ, սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *