Կրեմլում տեղյակ են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հնարավորության մասին հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Թեհրանից հնչած հայտարարությունները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան չէր ցանկանա Իրանի դուրս գալը պայմանագրից և հույս ունի, որ Թեհրանը կմնա դրա «կարևոր և պատասխանատու մասնակիցը»։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ չեն իրականացվում։