ՖԻՖԱ-ն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դատարան ներկայացրած փաստաթղթերում հերքել է ՈւԵՖԱ-ի կողմից իր նախագահ Ջանի Ինֆանտինոյի հասցեին հնչեցված պնդումները։
Օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն պահանջել է բացահայտել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են աշխարհի առաջնության որոշ իրավունքներ մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավոր ծրագրին։ Այդ գործընթացը կարող էր կապված լինել Ինֆանտինոյի նկատմամբ հնարավոր քրեական վարույթի մեկնարկի հետ։
ՖԻՖԱ-ն իր պատասխանում հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի ներկայացրած դիմումը պարունակում է «բազմաթիվ կեղծ կամ մոլորեցնող պնդումներ» կազմակերպության և Ինֆանտինոյի վերաբերյալ։
ՖԻՖԱ-ի պնդմամբ՝ ՈւԵՖԱ-ն անհիմն կերպով ենթադրում է, թե Ինֆանտինոն փորձել է անձնական շահ ստանալ FFE ծրագրի առաջարկից։ Կազմակերպությունը նաև նշել է, որ Ինֆանտինոյի կողմից որևէ օրենք կամ էթիկական սկզբունք խախտելու մասին պնդումները «լիովին անհիմն են»