Վնասել են մեքենայի ապակյա տանիքն ու շարժիչի ծածկոցը՝ վնասելով 1 մլն դրամի վնաս

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է իր ավտոմեքենային հասցված վնասի մասին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 31-ամյա Հարութ Շ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 25-ի ժամը 13։00-ից մինչև սեպտեմբերի 5-ի ժամը 15։20-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակով 84/3 հասցեում դեռևս անհայտ պայմաններում վնասվել է իրեն պատկանող «Changan Deepal» մակնիշի ավտոմեքենայի ապակյա տանիքը և շարժիչի ծածկոցը, և վնասի չափը կազմում է 1 մլն դրամ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հարութ Շ․-ն աշխատում է բանկերից մեկում՝ որպես սպասարկման բաժնի ղեկավար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *