Ֆրանսիայում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաները


Հարեվաններ


Ֆրանսիայի մի շարք շրջաններում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաները, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել ուսուցիչների պակասի և լեփ-լեցուն դասարանների խնդրի վրա: Ցուցարարները փորձել են արգելափակել դպրոցները:

Աշակերտներից մեկը հայտնել է, որ դպրոցի դասարաններում սովորում է 35-ական մարդ, հաստատությունը շոգին օդորակիչների համար գումար չունի: Նշվում է, որ ցույցերին միացել են նաև ուսուցիչներ, դպրոցական խորհրդատուներ, հոգեբաններ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցիչների օգնականներ և կրթության այլ մասնագետներ:

Լրատվամիջոցների տվյալով՝ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, 10 ցուցարար էլ վնասվածքներ է ստացել:

Սեպտեմբերի 28-ին արգելափակվել է 180 միջնակարգ դպրոց ամբողջ Ֆրանսիայում։ Ձերբակալվել է 164 մարդ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *