
Եվրոպայի երիտասարդ գիտնականների 2026-ի մրցույթում քրոջս որդին Հովհաննեսը իր ընկերներ Հայկի և Տիգրանի շահել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը, Airify նախագծի համար որով եգիպտացորենի կենսազանգվածով ինքնամաքրվող օդի ֆիլտեր են ստացել:
Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի:
Բայց երբեմն
Շնորհակալ ենք «Այբ» դպրոցին լավ կրթության համար
Նարեկ Կարապետյան
ՀԳ․ Այսօր մենք գրել էինք, որ Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։ Երիտասարդների ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղեւի կենսազանգվածից կենսաքայքայվող եւ ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը։ Մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։
Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։ Հատկանշական է, որ նախագծի հեղինակներից Հովհաննես Մանուկյանը Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջ որդին։ Երիտասարդն արդեն իսկ ընդունվել է աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկը համարվող Շոտլանդիայի համալսարան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ: