Ռուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ մանրամասներ

Նախնական հաղորդագրությունների համաձայն, Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai Boeing 737 ինքնաթիռի առևանգման ազդանշանը միացել է ինքնաթիռում տեղի ունեցած վեճի՝ օդաչուների միջև կոնֆլիկտի պատճառով, հաղորդում է Իսրայելի Channel 12-ը։

Հաղորդվում է, որ FlyDubai-ի անձնակազմի մեջ եղել են երկու օդաչու՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից։

Ավելի վաղ գրել էինք, որ «Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել, ըստ «The Jerusalem Post»-ի:

Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *