Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող էմիրաթական Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է տվել։
Ըստ տեղեկությունների՝ օդաչուները փոխանցել են 7700 կոդը, որը ազդարարում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև փոխանցվել է 7500 կոդը, որը հայտնում է ինքնաթիռի առևանգման մասին։ Դրանից հետո կապն ինքնաթիռի հետ կորել է։