ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 29-ին կայացավ A լիգայի երկրորդ տուրի 3-րդ խմբի Չեխիա-Խորվաթիա հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, փոխարենը տանտերերը 25-րդ րոպեից մնացին 10 հոգով՝ Շուլցի հեռացվելուց հետո։
Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումից գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Էնթոնի Գորդոնը։ 69-րդ րոպեին անգլիացիներն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ այս անգամ աչքի ընկավ Հարի Քեյնը։
Անգլիայի հավաքականն առաջին միավորները վաստակեց Ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Չեխերը դեռ միավոր չեն վաստակել։