Կրեմլը քննարկում է Թուրքիայից C-400 համակարգերը «բարեկամ երկրի» փոխանցելու հարցը

Ռուսական C-400 համակարգերը Թուրքիայից բարեկամ երկիր տեղափոխելու հարցն օրակարգում է, և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հարցն օրակարգում է, աշխատանքներն ընթացքի մեջ են, և համապատասխան կապեր են հաստատվում»,- հայտարարել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտնել էր Թուրքիայում տեղակայված C-400 հրթիռային համակարգերը Ռուսաստանին բարեկամ երրորդ երկիր տեղափոխելու հնարավորության մասին։ Նա ընդգծել էր, որ Թուրքիան չի կարող հրթիռային համակարգը փոխանցել երրորդ երկրի՝ առանց Ռուսաստանի թույլտվության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *