
Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շաբելնոյե, Սումիի մարզի Տոլստոդուբովո և Զապորոժիեի մարզի Եգորովկա բնակավայրերը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման վճռական հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է Խարկովի մարզի Շաբելնոյե բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:
Տոլստոդուբովո բնակավայրը ևս վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։ Եգորովկայում գործողություն են իրականացրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները։