Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ / IMF) առաքելության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման շրջանակում քննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումները՝ այդ թվում Սնանկության նոր օրենսգրքի կիրարկման նախապատրաստական աշխատանքները, առևտրային կազմակերպությունների օրենսդրության արդիականացումը և վերլուծական թվային համակարգերի ներդրումը։