24-ամյա սպորտսմեն է մահացել – Հրապարակ

24 տարեկանում մահացել է ֆրանսիացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Դամյեն Ժիրարը։ Այս մասին հայտնում է Estérel Côte d’Azur թիմը՝ Instagram-ի իր էջում։ Հրապարակված մահազդ-ցավակցագրում մահվան պատճառի մասին հիշատակում չկա։ 2023-25 թվականներին Դամյեն Ժիրարը հանդես է եկել Nice Métropole Côte d’Azur-ի օգտին։ 24 թվականին հաղթել է «Մարոկոյի մրցաշարային» փուլը, 25-ին եղել է «Պրովանսյան մրցաշարի լեռնահեծանվային փուլի» լավագույն մրցորդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *