Սպանել են New York Times-ի ինժեներական ծառայության ղեկավարին

New York Times-ի Games ծառայության ինժեներական բաժնի ղեկավար Ջոնաթան Մաքքինսին սպանվել է հրազենային կրակոցից՝ Կալիֆորնիայում գտնվող Dublin Sports Grounds սպորտային համալիրի ավտոկայանատեղիում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Սպանության կատարման գլխավոր կասկածյալներ են դարձել քառասնամյա Մաքքինսիի կինը եւ կնոջ ծնողները։ Դիակի վրա եղել է մի քանի հրազենային վնասվածք, որոնք կյանքի հետ եղել են անհամատեղելի։

Իրավապահները պարզել են, որ կատարվածի հետ անմիջական կապ ունեն երկու անձինք, որոնց ինքնությունն արդեն հայտնի է։ Դրանք Մաքքինսիի կնոջ ծնողներն են՝ երկուսն էլ 70-անց տարեց մարդիկ։ Ներկայումս նրանք գտնվում են Սանտա-Ռիթայի բանտում։ Նրանց ներկայացվել է սպանության մեջ կասկածվելու մեղադրանք։ Քննությունը շարունակում է պարզել կատարվածի բոլոր մանրամասները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *