Ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում՝ Երևանում

Սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *