Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում պայմանագրեր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն ԱՄՆ դոլարը։

Նրա խոսքով՝ դրանք են՝ «TUSAŞ-ի հետ HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը, ASELSAN-ի հետ ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, BAYKAR-ի հետ Mızrak–ի մատակարարման պայմանագիրը, BAYKAR-ի հետ Antidot համակարգի մատակարարման պայմանագիրը և ROKETSAN-ի հետ Barbaros առափնյա պաշտպանության համակարգի մատակարարման պայմանագիրը»։

«Մաղթում եմ, որ այս գործարքները օգուտ բերեն երկու եղբայրական պետություններին», — գրել է Գյորգյունը X-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *