Տնային կալանքի որոշումը բողոքարկելու ենք, սա քաղաքական հետապնդում է. Արմեն Ֆերոյան

Դիտել YouTube-ում

«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը լրագրղների հետ զրույցում հայտնեց, որ պատրասվում են բողոքարկել դատարանի որոշումը։

«Գործն ապօրինի հիմքերի վրա է և օր առաջ պետք է կարճվի։ Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։

Օրինակ, մեղադրում են հարկեր չվճարելու մեջ, հարկեր վճարելու կտրոնը ներկայացրել ենք, հիմնավորում ենք, որ դուք մի բան եք ասում, փաստաթղթերով մեկ այլ բան է հիմնավորվում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով:

Ալեքսանյանին, սակայն, թույլատրվեց ունենալ հեռախոսազանգեր ու նամակագրություն։

Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *